211652_close_icon
views-count7631 դիտում article-date 22:48 23-03-2015

Նույնիսկ ոչխարների մեջ պատահում են գժեր. հատված ՀՀ ոստիկանապետի խորհրդականի գրքից. News-book

[b]ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն այս օրերին աշխատում է իր գրքի վրա, որի վերնագիրն այսպիսին է` «7 պատմություն Սուրբ Գեղարդի ճանապարհին»: Նարեկը պարբերաբար հատվածներ է տեղադրում գրքից: Հերթական պատմվածքն է նա երեկ տեղադրել Facebook-ի իր էջում` այն վերնագրելով այսպես. «Գիժ Ոչխարը»: Մեջբերենք պատմվածքից մեկ հատված.[/b] «Մեր գյուղը գտնվում էր ձորի հենց պռունկին: Հեռվից նայողին կթվար, որ գյուղը շատ ավելի մեծ է եղել, սակայն ինչ որ մեծ ձեռք ահռելի դանակով կտրել է գյուղի մի հատվածը, ինչպես մեղրամոմի կտորն են կտրում` հատուկ տաքացրած դանակը սահեցնելով մեղրամոմի շերտերի միջով: Ձորը ուղիղ կտրում վերջացնում էր գյուղը: Ամառները սիրում էի գյուղ գնալ ու կտրվել քաղաքային հեղձուկից: Չնայած եթե խորը մտածենք քաղաքում հեղձուկը շոգ ու ամառվա հետ կապ չունի` կլոր տարին է: Նույնիսկ ամենացուրտ ձմռանը քաղաքում օդը մի տեսակ խեղդող է: Երևի դա նրանից է, որ քաղաքում աստղեր համարյա չկան: Ամառները սիրում էի գնալ գյուղ: Գյուղում տարվա ամեն եղանակ իր հոտը ունի: Գյուղում ես սիրում էի դառնալ գյուղացի: Ամառային արձակուրդների առաջին իսկ օրը նստում էի հորս ժիգուլին ու անհամբեր հայացքով ճանապարհելով հանդիպակաց էլեկտրական սյուներն ու ճանապարհային երթևեկության նշանները հասնում էի գյուղ: Հասնելուն պես արագորեն դառնում էի գյուղացի, պատկերացնում էի թե ոնց եմ արածացնում չունեցածս ոչխարներին, հնձում աներևույթ գերանդիով ու հոգնած պառկում դեզի հովին հանգստանալու: Ինձ իրականում հաջողվում էր միայն վերջինը, այն էլ առանց առանձնապես հոգնելու, որովհետև ոչ ոչխար ունեի, ոչ էլ նույնիսկ գառ կամ գերանդի` գործ չունեի անելու: Երբ անցնում էր գյուղում մնալու առաջին շաբաթը, և ես հոգնում էի հարևանի հորթերին վախեցնելով քշելուց, երբ մեր գյուղի տան շրջակա բոլոր լորտուներն ու օձերը արդեն ոչնչացված էին լինում, փորձում էի ինձ որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել: Հարևանի աղջկանից գրքեր էի խնդրում շփվելու- ծանոթանալու նպատակով: Ավելի ճիշտ գիրք խնդրելու պատրվակով շփվում էի նրա հետ: Հետո այդ գրքերը անպայման կարդում էի, որ հանկարծ, եթե նա հարցեր տար բովանդակության մասին պատահաբար խայտառակ չլինեի: Գրքերը հիմնականում միջնադարյան Ֆրանսիայի մասին վեպեր էին: Այնպես որ այդ աղջկա պատճառով ամառային արձակուրդների ընթացքում ես մանրկրկիտ ծանոթացա միջնադարյան Ֆրանսիայի ողջ պատմությանը: Անուն առ անուն ճանաչում էի թագավորներին ու թագուհիներին, ազդեցիկ պալատականներին ու տեղյակ էի նրանց հյուսած դավերին ու խարդավանքներին: Մյուս հարևանս հովիվ էր, այսինքն չոբան: Հովիվը ինձ համար մի քիչ քնարերգական կերպար է` սրինգով, սպիտակ, հարդարված գառնուկներով, գեղեցիկ ու աշխույժ շնով: Հարևանս չոբան էր` գոռգոռոցներով, հայհոյանքներով, էժանագին սիգարետը ատամների մեջ միշտ սեղմած ու մշտապես շուրջբոլորը օղու բույր տարածելով: Վստահ եմ, եթե նա նույնիսկ ապրեր ամենախոշոր մեգապոլիսներից մեկի բիզնես թաղամասում, միևնույն է կլիներ չոբան: Ամեն առավոտ, նույնիսկ Նյու Յորքում կճարեր ոչխարներ որոնց կբարձրացներ սար արածացնելու... Մանրամասներն՝ [url=http://news-book.org/?p=52817%2Fnuyniskvochxarneri%20mej%20patahum%20en%20gger%20hatvac%20hhvostikanapeti%20xorhrdakani%20grqic%20&l=am]այստեղ[/url] Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր