2429 դիտում
22:30 24-02-2021
Մեծ վրանի բնակիչները կամ ինչպես Ռիժկովին բերեցի Ջաջուռ. հատված «Սպիտակի երկրաշարժի դասերը» գրքից
Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Մինաս Ավետիսյանը երկինք բարձրացավ: Կարդացեք այս փոքրիկ պատմվածքը՝ մեծ Մինասի նկարազարդումով ու կճանաչեք Ջաջուռն ու ջաջուռցիներին, ինչպես նաև՝ ինչու ես ընտրեցի իմ Արտակարգ մասնագիտությունը:
ՄԵԾ ՎՐԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՌԻԺԿՈՎԻՆ ԲԵՐԵՑԻ ՋԱՋՈՒՌ
Հատված Սպիտակի երկրաշարժի դասերը գրքից 2008թ.
Մուշից գաղթի ճամփան բռնած եկան ու Շիրակի դաշտավայր հասան Գրեենց փոքրիկ Արշակն ու եղբայրները: Գրիգորյաններն ու Գևորգյանները տարածվեցին Լենինականից մինչև Կիրովական, Երևանից մինչև Լենինգրադ: Արշակը հաստատվեց Ջաջուռում: Երեք որդի ունեցավ՝ Եսայի, Նիկոլայ, Վլադիմիր: Նիկոլայ որդու զոհվելուց հետո, Հայաստան տատս հրահանգ իջեցրեց որդիներին. ով առաջինը տղա ունեցավ, պիտի զոհվածի անունը դնի: Եթե չշտապեի, երևի ես էլ Եսայու որդիների անուններից կրեի՝ Գրիգոր, Հրաչ, Աշոտ: Բայց ինձ էր վիճակված անընդհատ լսել Հայաստան տատիս օրհներգը՝ Կոլիկ ջան, անվանդ մեռնիմ (մյուսներին ասում էր՝ գլխուդ մեռնիմ):
Ճակատագրի դառը հեգնանքով՝ տասը տարեկան դառնալուց հետո Ջաջուռում այլևս չեղա, ու ոչ մի շփում չկար Գրիգորյանների հետ, մինչև... աշխարհի փլվելը:
1988 թվական, դեկտեմբերի 7: Երևան, Նորք, հեռուստատեսություն: Մի բաժակ սուրճի շուրջ բուռն քննարկում էինք Ղարաբաղյան խնդրի լուծման ուղիները, և հանկարծ շենքը ցնցվեց, շատ անսովոր ու ուժեղ: Մի մասը դուրս փախավ, մյուսներն էլ, փախչողների վրա ծիծաղելով, շարունակեցին սուրճ խմել: Հիմա լիներ, ես հաստատ նստածների մեջ չէի մնա: Նույնիսկ պատկերացում չունեի, որ գետնի շարժումից շենքը կարող է փլվել:
Երկրաշարժի, նրա հետևանքների մասին պատկերացումները շատ հեռավոր էին, ավելի շուտ կինեմատոգրաֆիական: Դա հնարավոր է միայն ամենահեռավոր երկրում ու անպայման ուրիշների հետ: Երբ ստացվեցին առաջին հակասական տեղեկությունները, ոչ մեկի ուղեղը չէր մտնում, չէր պատկերացնում, թե ինչ կարող էր պատահած լինել: Հայաստանի հյուսիսն ամբողջությամբ ավերվել է: Այդ օրը մեր աշխատակից Արա Մովսիսյանի ծննդյան օրն էր, երբ նրանց տանը դավին անտեղյակ ու ցավին անտարբեր ծնունդ էինք անում՝ տեսանք առաջին կադրերը:
Անմիջապես աչքիս առաջ եկավ իմ մանկության Ջաջուռը, հիշեցի հարազատներիս, որոնցից տեղյակ չէի ավելի քան 15 տարի: Հաստատ հիմա իմ օգնության կարիքն ունեն: Լենինականի ճանապարհն այնքան էլ խցանված չէր, միայն դեպի Երևան սլացող չարագույժ ազդանշաններով շտապ օգնության մեքենաներն էին մթնոլորտը լցնում տագնապով: Այնուհետև սկսվեց սարսափի կինոն, որը մենք մեզ համար երբեք չէինք նկարել, գլխավոր դերերում ու էպիզոդներում չէինք հայտնվել:
Քանի որ էս կինոն շատ եք տեսել, անցնեմ առաջ՝ առանց մահ ու ավերի, վիշտ ու լացի տեսարանների: Ծանոթ լրագրողուհի հայտնվեց մեր տեսադաշտում. բարակ շրջազգեստով, ձեռքերը վերև պարզած մի հինգ մետրի վրա անընդհատ գնում-գալիս էր: Ձայն տվեցի՝ Հասմիկ: Ասես շանթվեց: Նայեց՝ ճանաչեց-չճանաչեց, մոտեցավ: Նստեցրի մեքենան, վերարկուս գցեցի ուսերին, մի քիչ օղի տվեցի, կարծես ուշքի եկավ, բայց աչքերն անհաղորդ էին, հայացքը՝ բացակայող:
-Էս ու՞ր եք գնում, հարցրեց հենց էնպես:
-Ջաջուռ:
-Ինչի Ջաջուռը կա՞, անչար քմծիծաղ տվեց, փախավ մեքենայից ու կորավ խավարի մեջ:
Ջաջուռը կար: Մթության մեջ, մեքենայի լույսերը միայն մի քանի կիսաքանդ պատ ուրվագծեցին: Մի հարկանի տներին ինչ պիտի լինի՝ գոտևորվեցի ես: Հասա մեր աղբյուրին:
Պապիս տան դիմաց կրակ էր վառվում, ու մարդիկ էին հավաքված: Հանդիպման հուզումնաթաթավ հատվածը շրջանցելով, նշեմ տպավորությունս՝ շոկ: Գյուղն ահագին զոհ էր տվել: Դպրոցը տակովն էր արել երեխաներին: Հորեղբորս տղաներից՝ Հրաչը կորցրել էր կնոջն ու երկու տղաներին, Աշոտը՝ կնոջն ու աղջկան: Նրանք Լենինականում էին՝ իրենց շենքերի փլատակներում: Նրանց հետ էր նաև Գրիգորը, որի Նիկոլայ տղային ուսուցիչը այլ երեխաների հետ բառիս բուն իմաստով դուրս էր շպրտել դպրոցի պատուհանից: Մինչև վերջին վայրկյանը երեխաների փրկությանը իրեն նվիրած ու փլատակում մնացած ուսուցչին հիշում են մինչ այսօր:
Իմ ճանաչած ու մտապահած կենսուրախ և անկոտրում ջաջուռցիք ընկճված ու ասես փշրված լինեին, բայց կախ ընկած ուսերով, արցունքախեղդ աչքերով էլի ուժ էին գտնում կատակելու, իրար հասնելու, օգնելու, հյուրասիրելու:
Միայն Գրեներից՝ Գրիգորյան ու Գևորգյան, Լենինականում, Սպիտակում ու Կիրովականում, զոհերի թիվն անցավ հարյուրից, հիմնականում՝ երեխաներ ու կանայք:
Շատերը կհիշեն, թե ինչ ահավոր մեծ երջանկություն էր հարազատի դիակը գտնելը: Գտնելու լուրը մեկը մյուսին հաղորդում էր ավետիսի պես:
Հորեղբորս տղաներն իրենց երեխաներին գտան 4-րդ և 9-րդ օրը:
Մինչև ժաժքի քառասունքն ամեն օր գնացի Ջաջուռ: Սկզբում տնից, ընկեր-հարազատից ինչ կար-չկար հավաքում տանում էի՝ հագուստ, ուտելիք: Հետո հազար ու մի հասցե ճշտեցի, վրաններ, տաք հագուստ, արտասահմանյան օգնություն՝ լցնում էի մեքենան ու՝ Ջաջուռ: Ընթացքում էլ ռեպորտաժներ էի պատրաստում Լենինականից, Սպիտակից, Կիրովականից...
Պապիս տան դիմաց մի մեծ վրան էին խփել, մի քանի ընտանիքով պատսպարվել: Զրուցում ու խմում էին մինչև ուշ գիշեր: Հարբել չկար, թեթևություն չկար:
Մերթընդմերթ համընդհանուր հեծկլտոցի նոպա էր բռնկում, արցունքը կուլ չէր գնում: Պատմում էին դեսից դենից, անհավանական ու ուռճացված պատմություններ, առանց այն էլ ստացվող լուրերը առավել քան տխուր ու դաժան էին: Բայց ամենաշատ սպասվող ու պատմվող լուրը փրկվածների մասին էր: Ես էլ որպես կենդանի հաղորդավար նրանց համար հատուկ այդ լուրերն էի պատմում:
Ամեն անգամ Երևան էի վերադառնում գիշերը 3-ին, 4-ին, հազար ներողություն՝ ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում, և ամենազարմանալին ու անբացատրելին այն էր, որ այդ օրերին սառած ավտոճանապարհներին, հազարավոր խելահեղ սլացող ավտոմեքենաները՝ իրենց խմած վարորդներով, ոչ մի լուրջ վթար չստեղծեցին: Մյուս տարօրինակ բանը... դիակապտության բացակայությունն էր: Մեզ համար դա սովորական էր, արտասահմանցիների համար էր տարօրինակ: Էդ հետո սկսվեց ալան-թալանը՝ բեռնատարով դուբլյոնկա ու կաթի փոշի, վերամբարձ կռունկ ու ամբողջ շարասյուն:
Աստված մի արասցե, եթե հանկարծակի, հիմա նման մի բան պատահի: Մարդիկ այնքան համատարած վշտից չէին կոտրվում ու փոքրանում, որքան՝ անարդարությունից:
Մի կողմից հզոր Սովետը, մյուս կողմից ամբողջ աշխարհը լցվեցին Հայաստան: Ամերիկյան օգնության հետ մեկտեղ Ջաջուռում հայտնվեցին ուզբեկական յուրտեր: Սկսվեցին վերականգնողական աշխատանքները: Ամենամեծ վնասը, որ հասցրեց մեզ երկրաշարժը, մեր հոգեբանական նահանջն էր, ուրիշին ապավինելու, ուրիշի ձեռքին նայելու, քոչվորի ու կարիքավոր նպաստառուի կարգավիճակն էր, և «մենք պիտի կառուցենք մեր տունը» կարգախոսը հնչում էր արդեն դատարկ դահլիճներում: Սա ասում եմ մեծ ցավով, որովհետև հիմա էլ մեր ներքին կրակը բորբոքելու, էս փոքրիկ երկիրը ջերմացնելու ու լուսավորելու փոխարեն, աչքներս այլոց լապտերիկներին է: Դրանց մարտկոցը վաղ թե ուշ նստելու է, էլի մե՛նք պիտի շենացնենք էս երկիրը:
Անկեղծ ասեմ, ինձ էլ դուր չի գալիս էս բարոյախրատական ոճը, ավելի լավ է պատմեմ, թե ինչպես Ռիժկովը եկավ Ջաջուռ կամ ով նրան բերեց:
Գիշերվա երեքն էր, թե չորսը: Բարի ճանապարհ էին խմում, երբ հարևաններից մեկը դիմեց ինձ:
-Կոլ ջան, էդ ինչղ կեղնի, Ռիժկովն ամեն տեղ էղավ, Ջաջուռ չեղավ: Մի հատ տես, ասա՝ ադաշ, Ջաջուռ որ չեկար, կնեղանամ:
-Հա, էլի, փորձեցի կատակի տալ, հենց հիմա գնում եմ, տեղերից հանեմ, ասեմ՝ լուսը բացվելուն պես Ջաջուռ չես գնացել՝ քեզնից նեղանալու եմ:
-Մեռնիմ գլխուդ, ասա թող էն Տերեշկովային էլ հետը բերի, կյանքում կնիկ կասմանավտ մոտիկից չեմ տեսել:
-Էդ արդեն գործը մի ժամ հետ կգցի, հազիվ առավոտը իննին հասնեն:
Հաջորդ առավոտ, ուղիղ ժամը իննին ուղղաթիռն իջավ Ջաջուռ: Մեջը Ռիժկովը, Տերեշկովան ու մի խումբ այլ ճանաչված և պաշտոնավոր անձինք: Կհիշեք երևի՝ ամենաշատ ցուցադրված կադրերն են՝ դողդողացող մամիկը համբուրում է Ռիժկովի ձեռքը:
-Մեր Կոլիկն էր դրանց ղրկել, - հպարտության փուքսը մինչև օրս չի իջեցնում տրակտորիստ հորեղբայրս:
Ու մինչև հիմա էլ չեմ կարողանում էդ ժողովրդին ապացուցել, ու ամեն անգամ լրջորեն բացատրում եմ, որ եթե նույնիսկ հասցնեի հասնել Երևան ու բոլորին տեղերից հանեի, դարձյալ չէի հասցնի նրանց ուղղաթիռ նստեցնել: Դա պարզապես զուգադիպություն էր, և չի տեղավորվում ոչ ժամանակի, ոչ էլ տրամաբանության մեջ:
...Հիշողությունս, երբեմն նույնիսկ ինձնից անկախ, գնում հասնում է այն անտրամաբանական ժամանակները, և հուշը, որ թվում է՝ պետք է միշտ կեղեքեր հոգիս, այն լցնում է անսովոր ջերմությամբ: Աշխարհակուլ վիշտը կրկին ինձ կապեց հարազատներիս, արյունը ջուր չդարձավ: Լեզուս էլ չի պտտվում ասել՝ «Չկա չարիք առանց բարիքի»:
Հորեղբորս որդիներն ամուսնացան ու երեխաներ ունեցան, կյանքը շարունակվեց ու շարունակվելու է: Հիմա ջաջուռցիք ապրում են իրենց վերակառուցված կամ նորակառույց տներում, ու միայն պատից կախ սև շրջանակներով նկարներն են հիշեցնում անցյալը: Աղետի գոտու մեծ մասն է այսօր վերակառուցված կամ նորակառույց, բայց հիշողությանս մեջ մինչև կյանքիս վերջ կմնա պապիս տան բակի այն վրանը, ներծծված՝ քարածխի, նավթի ու արաղի հոտով, իր վշտաբեկ ու անկոտրում բնակիչներով, անսահման հումորով, փլված բազմահարկի տակ կենդանի մնացած տասնյակ մարդկանց մասին հրաշք -պատմություններով, ծովի պես ալիք տվող մեղմ բարությամբ, վիշտը ներս անելու ու ժպտալու անկարելի կարողությամբ, մահին ապրելով հաղթելու անկեցվածք վճռականությամբ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ՄԵԾ ՎՐԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՌԻԺԿՈՎԻՆ ԲԵՐԵՑԻ ՋԱՋՈՒՌ Հատված Սպիտակի երկրաշարժի դասերը գրքից 2008թ. Մուշից գաղթի...
Опубликовано Nikolay Grigoryan Суббота, 23 февраля 2019 г.
Նմանատիպ նյութեր
7631 դիտում
22:48 23-03-2015
Նույնիսկ ոչխարների մեջ պատահում են գժեր. հատված ՀՀ ոստիկանապետի խորհրդականի գրքից. News-book
Այս բաժնից
478 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի
640 դիտում
14:34 25-11-2024
Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումներ կայացնելուց. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին
760 դիտում
14:28 25-11-2024
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման