211652_close_icon
views-count756 դիտում article-date 16:23 23-03-2015

Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը բաց է նաև ծանրաքաշ մեքենաների համար

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի փլուզված հատվածում Գորիսի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարել են ճանապարհի երթևեկելի մասի լայնացման աշխատանքներ: Այն այժմ երթևեկելի է նաև ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար: Հաշվի առնելով ժայռաբեկորների խոշոր չափերը` այդ հատվածում անհրաժեշտ է կատարել պայթեցման աշխատանքներ, որից հետո ճանապարն ամբողջությամբ կմաքրվի քարաբեկորներից:

Նմանատիպ նյութեր