Սիրիայում կործանված ռազմական ուղղաթիռի անձնակազմի անդամները, հնարավոր է, զինյալների ձեռքերում են
Սիրիայի հյուսիս-արևմուտքում հարկադիր վայրէջքի ժամանակ սիրիական ռազմական ուղղաթիռ է կործանվել: Աղետի պատճառը, ըստ պաշտոնական աղբյուրների, տեխնիկական անսարքությունն է:
Լիբանանյան “Դեյլի սթար” թերթի տվյալներով, ուղղաթիռի անձնակազմի 5 անդամներից 4-ին պատանդ են վերցրել, մեկին` սպանել “Ջեբհաթ ան-Նուսրա” խմբավորման զինյալները:
Դամասկոսը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը, իսկ Իդլիբ նահանգում անձնակազմի անդամների որոնումները շարունակվում են: