Նորվեգիայի ափերում հայտնաբերվել են կործանված ռուսական Ми-8 ուղղաթիռի բեկորները
Նորվեգիայում՝ Շպիցբերգենի ափերի մոտ հայտնաբերվել են ռուսական Ми-8 ուղղաթիռի բեկորները, որը կործանվել էր հոկտեմբերի 26-ին: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բեկորները հայտնաբերվել են 209 մ խորության վրա:
Ուղղաթիռում գտնվող 3 գիտնականի և անձնակազմի 5 հոգու մարմինները դեռ չեն գտնվել:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/10/26/1080792/]Հիշեցնենք[/url], որ Նորվեգիայի Շպիցբերգենի ափերին՝ Բարենցբուրգից ոչ հեռու, ռուսական ուղղաթիռ էր կործանվել:
ՌԴ ԱԻՆ Ил-76 փրկարարական օդանավը մեկնել էր դեպքի վայր, որպեսզի 20 հոգանոց ջրասուզակների խումբը սկսի որոնողական աշխատանքները ծովում:
Նշենք, որ ուղղաթիռում գտնվել է 3 գիտանական և անձնակազմի 5 անդամ: