211652_close_icon
views-count919 դիտում article-date 15:41 23-03-2015

«Վարշավա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել հետախուզվողը

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Ինտերպոլի ԱԿԲ և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 21-ին, ժամը 07.15-ին, «Վարշավա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Միհրան Չ.-ն, որը 2011 թ. նոյեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 203 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի և 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր