211652_close_icon
views-count17744 դիտում article-date 10:46 23-03-2015

Վրաերթ՝ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի մոտ. ականատեսները հայտնում էին, որ վրաերթի ենթարկվածը հաճախակի է վրաերթի ենթարկվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի հարևանությամբ՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, Երևանի բնակիչ, 30-ամյա Արայիկ Հարությունյանը իր վարած Mercedes մակնիշի 34 FA 574 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 50-ամյա Վարդուհի Դարակչյանին: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ վրաերթի ենթարկվածին ճանաչում են, քանի որ բազմաթիվ անգամներ վրաերթի է ենթարկվել և դրսևորում է տարօրինակ վարքագիծ. նա կպչում է ավտոմեքենաներին ու պատուհաս դառնում թե՛ վարորդների, թե՛ ոստիկանության ծառայողների և թե՛ քննիչների համար: Դեպքի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել և տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր