Երևանն Արարատի մարզին կապող Արտաշատի խճուղին վարորդների համար դարձել է «Ֆորտ Բոյար». ամեն ժամ ավտոմեքենաների անիվներ են պայթում կամ անվահեծաններ են կոտրվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երևանում այնքան շատ են վտանգներով հղի ճանապարհները, որ ամեն օր հազարավոր վարորդներ կրում են նյութական վնասներ ու դրա մեղավորը առաջին հերթին Երևանի քաղաքապետարանն է, որտեղ պատասխանատու պաշտոնյաները մատների արանքով են նայում աշխատանքներին։ Աշխատանքներ, որոնք թերի են կատարվել հենց ասֆալտապատման ուղղությամբ։
Երեկ՝ փետրվարի 12-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանը Արարատի մարզին կապող Արտաշատի խճուղով դեպի ժողովրդին հայտնի Նորագավիթի «Գայի պոստ» տանող ճանապարհը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ Ամեն օր այդ թվում «մարդաբոյ» փոսերի մեջ են հայտնվում վարորդները՝ իրենց մեքենաներով, ինչի պատճառով պայթում են անվադողեր, կոտրվում են անվահեծաններ, ու մարդիկ հենց այդ պահից սկսած էլ ավելի «քաղցր» խոսքեր են ուղղում Երևանի քաղաքապետարանի հասցեին։
Թե ինչու Երևանի քաղաքապետարանը միջոցներ չի ձեռնարկում առաջին հերթին խոշոր չափի տուգանքով վարչական պատասխանատվության ենթարկելու ասֆալտապատումն իրականացնող ընկերությանը, դա իր խնդիրն է, բայց որ պետք է նման «փինաչի» ճանապարհաշինարարներին օր առաջ պատժել, դա ակնհայտ է, ինչպես նաև վերահսկող այն պատասխանատուներին, ովքեր ճանապարհն ընդունելիս պետք է ստուգեին որակը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։