211652_close_icon

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ցուցակ է հրապարակել

views-count1591 դիտում article-date 14:46 29-04-2014
ԵՄ֊ն այսօր հրապարակել է ռուսների դեմ պատժամիջոցների ցուցակը, ըստ որի՝ պատժամիջոցներ են սահմանվել 15 ռուսների դեմ ԵՄ անդամ երկրներ մուտք գործելու արգելքի և ակտիվների սառեցման տեսքով։ Այս մասին հայտնում է BBC-ը: Ցուցակում ներառվել են Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, Ղրիմում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Օլեգ Բելավևնցևը, ՌԴ գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը, Պետդումայի փոխխոսնակ Լյուդմիլա Շվեցովան ու Ռուսաստանի գլխավոր հետախուզության վարչության տնօրեն Իգոր Սերգունը: Եվրամության սև ցուցակում հայտնված մարդկանց ընդհանուր թիվը 48֊ն է: Նշենք, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են սահմանել Կանադան, Ճապոնիան ու ԱՄՆ-ը:

Նմանատիպ նյութեր