211652_close_icon
views-count13986 դիտում article-date 21:48 26-08-2020

Քաղավիացիայի կոմիտեն նոր ցուցակ է հրապարակել առաջիկա չարտերային չվերթների վերաբերյալ

ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային… Ամեն օր մինչև ս. թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ Այս մասին տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեն։ «Ս. թ. օգոստոսի 27-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 15:50, մեկնում 17:10): Ս. թ. օգոստոսի 27-ին, սեպտեմբերի 3-ին, 10-ին, 17-ին և 24-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 13:45, մեկնում 14:45): Ս.թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 03:30, մեկնում 04:30): Ս. թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 12:50, մեկնում 14:10): Ս. թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Երևան-Սոչի-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 16:00, ժամանում 19:30): Ս. թ. օգոստոսի 28-ին, սեպտեմբերի 4-ին և 11-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում հաջորդ օրերին ժամը 05:50): Ս. թ. օգոստոսի 28-ին և սեպտեմբերի 4-ին կիրականացվի Թեհրան-Երևան-Թեհրան չարտերային չվերթը Taban ավիաընկերության կողմից (ժամանում 02:30, մեկնում 04:30): Ս. թ. օգոստոսի 28-ին իրականացվելիք Երևան-Սոչի-Երևան չարտերային չվերթը տեղափոխվել է ս.թ. օգոստոսի 29-ին Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 16:40, ժամանում 20:40): Ս. թ. օգոստոսի 28-ին, 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին և 6-ին կիրականացվի Դուբայ-Երևան-Դուբայ չարտերային չվերթը Fly Dubai ընկերության կողմից (ժամանում 11:10, մեկնում 12:10): Ս. թ. օգոստոսի 29-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊-Բեյրութ չարտերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 16:45, մեկնում 17։45): Ս. թ. օգոստոսի 29-ին կիրականացվի Երևան-Կրասնոդար-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 01:00, ժամանում 05:00): Ս. թ. օգոստոսի 29-ին կիրականացվի Լոս Անջելես-Երևան չարտերային չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (ժամանում 11:35)։ Ս. թ. օգոստոսի 29-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 09:40, ժամանում 12:30): Ս. թ. օգոստոսի 29-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 21:30, ժամանում ս.թ. օգոստոսի 30 ժամը 03:30): Ս. թ. օգոստոսի 29-ին, սեպտեմբերի 5-ին, 12-ին, 19-ին և 26-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 21:35, մեկնում 22:35): Ս. թ. օգոստոսի 29֊ին կիրականացվի Լոս Անջելես-Երևան չարտերային չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (ժամանում 11:35)։ Ս. թ. օգոստոսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 17:45, մեկնում 19:05): Ս. թ. օգոստոսի 29֊ին կիրականացվի Լոս Անջելես-Երևան չարտերային չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (ժամանում 11:35)։ Ս. թ. օգոստոսի 30-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10): Ս.թ. օգոստոսի 30-ին և սեպտեմբերի 6-ին կիրականացվի Դոհա-Երևան-Դոհա չարտերային չվերթը Qatar Airways ավիաընկերության կողմից (ժամանում 00:50, մեկնում 03:00): Ս. թ. օգոստոսի 30-ին կիրականացվի Երևան-Բեյրութ-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 09:20, ժամանում 15:00): Ս. թ. օգոստոսի 30-ին կիրականացվի Երևան-Սամարա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 16:30, ժամանում 22:50): Ս. թ. օգոստոսի 31-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 12:00, ժամանում 17:20): Ս. թ. օգոստոսի 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10): Ս. թ. սեպտեմբերի 1-ին կիրականացվի Երևան-Թեհրան-Երևան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 08:30, ժամանում 12:30): Ս. թ. սեպտեմբերի 1-ին կիրականացվի Երևան-Եկատերինբուրգ-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 18:35): Ս.թ. սեպտեմբերի 4-ին, 7-ին և 11-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 21:40, մեկնում 22:40): Ս. թ. սեպտեմբերի 8-ին կիրականացվի Երևան-Թեհրան-Երևան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 13:00): Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։ ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով։ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից»,- ասված է ՔԱԿ հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր