211652_close_icon
views-count14987 դիտում article-date 22:23 22-03-2015

Երևանում՝ Իսակովի պողոտայում Mazda-ի վարորդը՝ «շումախերական» վթարի հեղինակ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Mazda մակնիշի 10 ՍD 007 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ «Ուրարտու» ռեստորանային համալիրի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել շինության պատին, այնուհետև բախվել էլեկտրասյանն ու ծառին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ՃՈ աշխատակիցներին վարորդը հայտնել է, որ իր կողքին գտնվող անչափահաս երեխային ուղարկել է հիվանդանոց, սակայն ո՞ր հիվանդանոց՝ չէր կարողանում ասել: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից պարզում են, թե որ հիվանդանոց է տեղափոխվել վարորդի նշած վիրավոր ուղևորը: *** 23/03/2015 09:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու Երևանի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Դ. Մարտիրոսյանը պարզել են, որ վթարի հետևանքով հիվանդանց է տեղափոխվել Ծովակալ Իսակովի պողոտայի բնակիչ, Մ. Սեբաստացու անվան դպրոցի 12-րդ դասարանի սովորող, 18-ամյա Ռուբեն Կիրակոսյանը, ով հենց վարել էր մեքենան: Նախնական տվյալներով MAZDA մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 3.500.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 64.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր