16712 դիտում
16:18 24-03-2015
Եղեգնաձորցի 30-ամյա վարորդը՝ Երևանում «շումախերական» վթարի հեղինակ. նա Volkswagen-ով «ողջագուրվել» է էլեկտրասյանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 23-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 03:20-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Աթեն Ադամյանը իր վարած Volkswagen մակնիշի PO 056 y համարանիշի ավտոմեքենայով Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 5/1 շենքի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ 26-ամյա Անդրանիկ Մուսոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի պատճառով նյութական վնաս է պատճառվել նաև «Երքաղլույս» ՓԲԸ-ին:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Վթարի վայր է ժամանել նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Նախնական տվյալներով VOLKSWAGEN մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 7.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 160.000 ՀՀ դրամ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2230 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)