211652_close_icon
views-count42889 դիտում article-date 09:41 24-02-2016

Երևանում Mercedes-ի վարորդը «Զոքանչի լեզու» շենքի մոտ «շումախերական» վթարի հեղինակ. տաքսիներից մեկը հայտնվել է աստիճանների վրա. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:20-ի սահմաններում Mercedes C 500 մակնիշի 23 ՏՍ 633 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանում՝ Տիտոգրաֆյան և Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում, հայտնի «Զոքանչի լեզու» բարձրահարկ շենքի դիմաց բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BYD մակնիշի 34 AQ 283 համարանիշի, BYD մակնիշի 34 AQ 282 համարանիշի և Renault Dacia մակնիշի Լ3815 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում Renault-ը շպրտվել և հայտնվել է աստիճանների վրա: Renault-ի վարորդ, 61-ամյա Հովհաննես Սարգյանը, ում ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել նշված հատվածում գտնվող տաքսու վարորդներն ու «Էրեբունի» բժշկական կենտրոնի աշխատակիցները, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել է նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները: Վթարի վայրում 61-ամյա Աշոտ Համբարձումի Հարությունյանը ոստիկաններին և քննիչին ասում էր, որ Mercedes-ը ինքն է վարել, սակայն դա կասկած է առաջացրել, ինչի համար ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նրա ասածի իսկությունը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն կասկածներ և օպերատիվ տվյալներ, որ վարորդը նա չի եղել, այլ երիտասարդ տղա, ով դեպքի վայրից վթարից հետո հեռացել է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր