211652_close_icon

Սյունիքի մարզի Գորիս, Կապան և Սիսիան քաղաքներում տեղում է ձյուն

views-count2112 դիտում article-date 17:22 22-03-2015
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանացքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ: Սյունիքի մարզի Գորիս, Կապան և Սիսիան քաղաքներում տեղում է ձյուն: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր