211652_close_icon
views-count5954 դիտում article-date 18:24 15-02-2017

Սյունիքի մարզի Կապան, Մեղրի, Քաջարան, Գորիս, Սիսիան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: [color=#CC0000]Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:[/color] Վայոց ձորի մարզում և Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Սյունիքի մարզի Կապան, Մեղրի, Քաջարան, Գորիս, Սիսիան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: Գորիս-Սիսիան և Մեղրի-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: *** Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Նմանատիպ նյութեր