Փրկարարները բացել են փակ դուռը
Մարտի 22-ին, ժամը 13.14-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, երեխան (2 տարեկան) մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը: