Փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն
Մարտի 21-ին, ժամը 18.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լազյան փողոցի թիվ 16 տան վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենա տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1965թ. ծնված Ա. Կ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: