Փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն
Սեպտեմբերի 17-ին, ժամը 13.40-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մսի կոմբինատ 1-ին շարքի տներից մեկի տանիք, որտեղ ինքնազգացողությունը վատացել է. տանիքից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մսի կոմբինատ 1-ին շարքի տներից մեկի բնակիչ Ա. Թ.-ին իջեցրել են տանիքից և մոտեցրել են շտապօգնության մեքենային: