211652_close_icon
views-count1097 դիտում article-date 20:06 21-03-2015

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Մարտի 21-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արտաշավան գյուղի «Տառերի պուրակի» մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ե. Կ.-ի 95AA090 պ/հ ավտոմեքենան: *** Մարտի 21-ին, ժամը 17.18-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի ափին` թերակղզու մոտակայքում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Փ.-ի «Լեքսուս» մակնիշի 50ZA100 պ/հ ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր