211652_close_icon
views-count1809 դիտում article-date 14:51 21-03-2015

Ուիթնի Հյուսթոնի դստերը տեղափոխել են վերականգնողական կենտրոն

Ուիթնի Հյուսթոնի 22-ամյա դստերը՝ Բոբբի Քրիստինա Ուիլյամսին, բժիշկները տեղափոխել են վերականգնողական կենտրոն: Նա 2 ամիս է, ինչ գտնվում է բժշկական կոմայի մեջ: Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հանրությունից ու հատկապես լրատվամիջոցներից գաղտնի է պահվում կենտրոնը, ուր տեղափոխվել է Հյուսթոնի դուստրը: Հիշեցնենք, որ Բոբբի Ուիլյամսը 2014 թվականի հունվարի 31-ին նրան գտել էր անգիտակից վիճակում իրենց տան լոգարանում: Նրա մարմնի վրա հայտնաբերվել էին մի քանի վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր