211652_close_icon

Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը կոգեկոչի Հայոց ցեղասպանությունը

views-count954 դիտում article-date 13:28 21-03-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերում տեղի են ունենում Մեծ եղեռնի ոգեկոչման համերգներ և ոչ միայն հայկական կոլեկտիվների մասնակցությամբ։ Ապրիլի 18-ին Մոսկվայում՝ Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Պավել Կոգանի ղեկավարությամբ, ելույթ կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով։ Ծրագրում կհնչեն Շյոնբերգի, Մալերի ստեղծագործությունները։ Երեկոյի ընթացքում հանդես կգան նաև Վ. Ս. Պոպովի անվան երգչախմբային արվեստի ակադեմիայի երգչախումբը, Զանդրա Մակ-Մաստերը (կոնտրալտո, Մեծ Բրիտանիա)։ [img]/ups/images/0557941001426921245813588.jpg[/img]

Նմանատիպ նյութեր