211652_close_icon
views-count23502 դիտում article-date 10:20 21-03-2015

Մեկուսացած գյուղից, աշխարհից, երկրից. Վանո Սիրադեղյանի տանը. տեսանյութ. yerkir.am

Մթնշաղ է, նախորդ օրվա անձրևը սրբել է գյուղի ասֆալտապատ փողոցների փոշին, իսկ հողե ճանապարհները` պատել ցեխով, գրում է [url=http://www.yerkir.am/am/news/82337.htm]yerkir.am[/url]-ը: Մեքենան դժվարությամբ է հաղթահարում ադրբեջանական սահման տանող նեղլիկ ճանապարհը: Առջևում եղևնիներ են, շուրջբոլորը` հատուկենտ տներ: Տավուշի սահմանամերձ Կոթի գյուղն է` Հայաստանի հողե թերակղզին: Մինչ մութն ընկնելը պիտի հասնենք գյուղի վերջում մեկուսացած տանը: Շտապում ենք դանդաղ, տարակուսում ու կատակում. «Տեսնես Վանոն տա՞նն է»: Մոտենում ենք տան բակին: Ցանկապատի դռան դիմաց խորհրդային «Վիլիս» է կանգնած, ցանկապատի դուռը փակ է, իսկ պատուհաններից լույս չի նշմարվում: Մի քանի անգամ ձայն ենք տալիս, արձագանքող չկա: Տանտիրոջ իրավունքով խմբի տղաներից մեկը ցատկում է ցանկապատից այնկողմ ու բացում դուռը: Մտնում ենք բակ: Կարեկցանքով նայում եմ Վանո Սիրադեղյանի հայրական տան մաշված պատերին: Նայում եմ ու մտաբերում գրողի « Գառ-ախպերիկ» պատմվածքի տողերը. «Տունը կարեկցանքով մեկուսացված էր գյուղի գործնական անցուդարձից»: Անկոչ հյուրերի աղմուկից տանտերը դուրս է գալիս: 80-ամյա Սերյոժա Սիրադեղյանն է`Վանոյի ավագ եղբայրը: Կնոջ հետ տասնամյակներ է, ինչ ապրում է այս տանը: Սերյոժան ժամանակին շինարար է եղել, հետո` վարորդ, Խորհրդային միության տարիներին աշխատել է Երևանի կաուչուկի գործարանում: Այն ժամանակ Կոթին Շավարշավան էր կոչվում` Խորհրդային Հայաստանի ներքին գործերի նախարար Շավաշ Ամիրխանյանի անունով: Հետո` անկախացումից հետո, այդ պաշտոնին պիտի հասներ Ամիրխանյանի համագյուղացին` Վանո Սիրադեղյանը: Եղբոր պատմելով` Վանոն Երևանում ապրելու տարիներին հաճախ էր գալիս Կոթի, հիմնականում` սար: Գալիս էր մենակ, երբեմն` ընկերների հետ: Վերջին անգամ Կոթի էր եկել առաջին նախագահի հետ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.yerkir.am/am/news/82337.htm]կայքում[/url]: [img]/ups/images/0254411001426914632835207.jpg[/img][img]/ups/images/0690558001426914635825140.jpg[/img][img]/ups/images/0114345001426914637108032.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր