41462 դիտում
12:43 13-11-2015
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. ՇՆՈՐՀԱՎՈՐ. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/vard.simonyan.9/posts/1055617017795608]էջում [/url]գրառել է.
«Նոյեմբերի 13-ը Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. կխնդրեի ուշադիր նայել, թե սոցցանցերում ինչպես են հազարավոր մարդիկ ամենաջերմ մաղթանքներով շնորհավորում մեծատաղանդ գրողին, մեր պետության հիմնադիր պետական գործիչներից մեկին. սրանից էլ լավ ապացո՞ւյց, որ Վանո Սիրադեղյանը պահանջված գործիչ է, մեծ գրող և մտավորական: Մասմեդիայի իմ գործընկերներին կխնդրեի իրենց գլխավոր էջերն այսօր տրամադրել Վանո Սիրադեղյանի որևէ ստեղծագործությանը, հավատացեք, դա արժանապատիվ է, դա վայել է խոսքի և խղճի ազատության մեր սկզբունքներին: Այսօր` ով որտեղ լինի, թող բարձրացնի նրա կենացը, այս երկիրը չի կարող ամեն անգամ ոտքերը չռել ու Վանո ծնել։Իսկ նոյեմբերի 13-ը մեզ համար միշտ ամփոփման օր է. ինչ երևակեց Վանո Սիրադեղյանի հայտնի ստորագրահավաքը.
1.Որ Հայաստանում, այնուամենայնիվ, կա մտավոր ընտրախավ, որին ոչ մի կերպ թափոն ու ջարդոն չես սարքի, որը չվախեցավ կանգնել Վանո Սիրադեղյանի պաշտպանության շարժման առաջին գծում։Դատապարտված է այն երկիրը, ուր չկա մտավոր այդ ընտրախավը՝ հասարակության խղճի ու մտքի հավաքականությունը, և այս շարժումը մեզ ուղերձ ուղարկեց, որ մեր ողնաշարը դեռ պինդ է։Եվ ուրեմն կարող ենք վստահ լինել, որ մեզ հնարավոր չէ վերածել մսակույտի և մեր Հայրենիքը՝ ավերակի։
2.Որ Հայաստանում կա առողջ ու անվախ երիտասարդություն, որովհետև ստորագրողների կեսից ավելին երիտասարդությունն էր։Երիտասարդ ստեղծագործ միտքը, ուսանողությունը, երիտասարդ գիտնականները միահամուռ միացան մեր նախաձեռնությանը։ Սա երաշխիք է, որ մեր այսօրվա թույլ ու տկար համակարգերի ու ինստիտուտների դռների դիմաց կանգնած է նոր մտածողությամբ խիզախ երիտասարդություն, ովքեր վաղը խուժելու են այդ տարածքներ և մաքրելու են այս հոգնած տարածքները, սրբելու են նրա վրայից հայհայը գնացած ու վայվայը մնացած արարածներից։
3.Վանո Սիրադեղյանը մեր ժամանակի ամենամեծ գրողն է, և այս շարժումը ևս մեկ անգամ բոլորին հիշեցրեց այս մասին.նրա գործերը մեկը մեկի ետևից թվայնացվեցին, հազարավորները նրա հետ հաղորդվելու հնարավորություն ստացան, մեդիան լցվեց նրա մասին հրապարակումներով, որոնք ամենառեյտինգային նյութերը դարձան օրվա լրահոսում։ Հազարավոր երիտասարդներ հայտաբերեցին Վանո Սիրադեղյան գրողին, շփվեցին բարձր գրականության հետ, որ վաղը արժեհամակարգ, ճաշակ է դառնալու և ապրելու է քաղաքում, իջնելու է փողոց և իրենով լցնելու մեր քաղաքի օդը։
4.Շուրջ 10 հազար մարդ իր անվստահությունը հայտնեց Վանո Սիրադեղյանի քրեական «փաթեթին»` այն համարելով քաղաքական «փաթեթ», որի տակից հնարավոր չէ դուրս գալ իրավական գործիքներով։ Սա ահազանգ էր, անվստահություն երկրի արդարադատությանը, որ այն առնվազն անկախ չէ:
5. Քաղաքական համակարգը ադեկվատ չէ հանրային սպասումներին. հանրային միտքն առաջ է ընկել քաղաքական կուսակցություններից, որովհետեւ այդ կուսակցությունները չեն կարողանում սպասարկել հանրային ձևակերպված պատվերը. ընդամենը մեկ քաղաքական կառույց՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ընդառաջ եկավ այս շարժմանը։ Այսպիսով, Վանո Սիրադեղյանի շուրջ ծավալված իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր կուսակցությունները զբաղված են ինչով ասես, միայն ոչ հանրային մտահոգություններին հետամուտ լինելով և լուծումներ փնտրելով։
6.Որքան էլ մենք դժգոհենք մեր ԶԼՄ-ների այսօրվա որակից, չենք կարող չարձանագրել, որ այս շարժումը հենց նրանք առաջ բերեցին և պաշտպանեցին.Հայաստանում չգտնվեց որևէ հայտնի լրագրող կամ խմբագիր, որը շրջանցեր այս ստորագրահավաքը։ Այսպիսով, մեր չորրորդ իշխանությունը ցույց տվեց, որ նա զուտ իրադարձությունների ետևից քարշ եկողը չէ, այլ իրադարձություն ստեղծողն ու քաղաքական օրակարգ ներմուծողը։
7. Գործող քաղաքական գործիչներից դժվարանում եմ տալ մեկի անունը, ով Վանո Սիրադեղյանի վարկանիշի կեսն ունենա։Այսօր առանձին գործիչներ, տարբեր հարթակներում տալով նրա անունը, փորձում են հանրային վստահության քվե կորզել, հերոսանալ, այն դեպքում, երբ մի երկու տարի առաջ ռիսկ չէին անի նրա անունը տալ անգամ մտերիմների շրջապատում։ Սա ստորագրահավաքի կազմակերպիչների գրագետ ու հետեւողական աշխատանքի արդյունք է, որ Վանո Սիրադեղյանի անունը տալն արդեն նույնիսկ դիվիդենտ է դարձել առանձինների համար։ Մենք իհարկե, սա չենք ողջունում, ընդամենն արձանագրում ենք։
8.Տեղեկություններ կան, որ իշխանական կուլիսներում այս խնդիրը բավականին ակտիվ քննարկվում է, և ավելի քան վստահ ենք, որ այն ստանալու է իր արդարացի լուծումը։Մենք երբեք այս ստորագրությունները, մեր երկրի մտավոր ընտրախավի ձայնը չենք հանելու մեր պետության դեմ՝ ընկնելով տարբեր միջազգային դռներ. Մենք ձայն ենք բարձրացրել հանուն արդարության և հավատում ենք, որ այն հաղթելու է»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4522 դիտում
11:04 13-11-2021
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. ծնունդդ շնորհավոր՛ր, Վանո Սիրադեղյան
30345 դիտում
10:47 13-11-2016
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է, ում բացակայությունը շատերն են զգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30000 դիտում
19:26 13-11-2017
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. newsbook.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
730 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2080 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
727 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար