2376 դիտում
09:29 21-03-2015
Հետաքրքրաշարժ դեպք՝ «Եվրանեսթ»-ի շրջանակում. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ինչպես հայտնի է, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Երևան այցելած Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչներր ԲՀԿ-ի հետ հանդիպել էին ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի Ապարանի տանը, որտեղ նրանք սկզբում իրենց նիստն են անցկացրել, այնուհետև՝ ճաշել են: Հանդիպման օրը համընկել է Մեծ պահքը կիսվելու օրվա հետ, իսկ հայկական ավանդույթի համաձայն, այդ օրը գաթա են թխում՝ մեջը դնելով մետաղադրամ: Ըստ ավանդույթի՝ գաթան կտրևուց հետո ում բաժին է հասնում մետաղադրամով կտորը, նրա երազանքն էլ իրականանում է:
Այդ օրը գաթա եղել է նաև Լյովա Խաչատրյանի տանը։ ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը հյուրերին պատմելով հայկական ավանդույթի մասին, առաջարկել է գաթան կտրելուց առաջ երազանք պահել: Գաթան կտրելուց հետո մետաղադրամով կտորը բաժին է հասել ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սաջադ Քարիմին: Վերջինս էլ ասել է, որ երբ կատարվի իր երազանքը, ինքը նորից կգա Հայաստան՝ այդ նույն տանը կպատմի երազանքի մասին, և իրենք կնշեն այդ իրադարձությունը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2886 դիտում
21:41 02-06-2015
Հետաքրքրաշարժ էջանշաններ, որոնք նման են գրքերի հերոսների. ֆոտոշարք
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»