1278 դիտում
18:06 18-02-2014
Մամլո ասուլիս խորհրդարանում՝ Բրյուսելում տեղի ունեցած Եվրանեսթ ԽՎ-ի 3 մշտական հանձնաժողովների հերթական նիստերի աշխատանքների վերաբերյալ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Հրանտ Բագրատյանը, Արծվիկ Մինասյանը եւ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձան փետրվարի 11-13-ը Բրյուսելում տեղի ունեցած Եվրանեսթ ԽՎ-ի 3 մշտական հանձնաժողովների հերթական նիստերի աշխատանքներին:
Պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ նիստերի ընթացքում քնարկվել են Վեհաժողովի զեկույցների նախագծերը, որոնք պետք է քվեարկվեն Վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում` Եվրոպական խորհրդարանի մայիսյան ընտրություններից հետո:
Եվրանեսթ ԽՎ-ի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «ԵՄ-ի եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջեւ համագործակցության խթանումը 2014-2020 թթ. Եվրոպական հարեւանության գործիքի միջոցով» զեկույցի նախագիծը, որի համազեկուցողներն են եղել ԵԽ պատվիրակությունից Յաչեք Պրոտասիեւիչը եւ Վրաստանի պատվիրակությունից Վիկտոր Դոլիձեն:
Հայկական պատվիրակության անդամների առաջարկները հիմնականում վերաբերել են Վիլնյուսյան գագաթաժողովի արդյունքներին, Արեւելյան գործընկերության շրջանակներում ֆինանսավորման քաղաքականությանը եւ Մաքսային ու Եվրասիական միությունների վերաբերյալ ձեւակերպումներին: Հայ խորհրդարանականները նաեւ անդրադարձել են էներգիայի խնայողության եւ փոքր ավիացիայի ֆինանսավորման խնդիրներին ու հնարավորություններին: Նիստում քննարկվել են նաեւ օրակարգային մի շարք հարցեր:
Էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Արեւելյան գործընկերության շրջանակներում էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտներում առկա մարտահրավերները, ներուժը եւ համագործակցության նոր ուղիները» զեկույցի նախագիծը:
Նիստի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրներում վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման հեռանկարների շուրջ:
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Մշակութային եւ միջմշակութային երկխոսություն Արեւելյան գործընկերության համատեքստում» զեկույցի նախագիծը: Նիստը վարող, հանձնաժողովի համանախագահ, Արտակ Զաքարյանը, իր ելույթում անդրադառնալով Վիլնյուսյան գագաթաժողովին, կարեւորել է այն փաստը, որ ԵՄ-Հայաստան վիլնյուսյան համատեղ հայտարարությունը արտացոլում է Ասոցացման համաձայնագրի բոլոր հիմնական կետերը: Արտակ Զաքարյանը նաեւ ողջունել է Ասոցացման համաձայնագրերը նախաստորագրած գործընկերներին եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում Ուկրաինայում իրավիճակը կկայունանա եւ ուկրաինական գործընկերներն առաջիկայում կմիանան Եվրանեսթի աշխատանքներին:
Այնուհետեւ պատվիրակություններն անդրադարձել են Վիլնյուսի գագաթաժողովից հետո իրենց երկրներում տեղի ունեցող զարգացումներին, առաջնահերթություններին ու ծրագրերին:
Անդրադառնալով հանձնաժողովի առաջիկա աշխատանքներին` պատվիրակների կողմից առաջարկվել է հանձնաժողովի շրջանակներում ուսումնասիրել բարձրագույն կրթության խնդիրները, ինչպես նաեւ քննարկել հետազոտությունների կենտրոնի ստեղծման հնարավորությունը:
Հայկական պատվիրակության անդամները զեկույցների վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտարկումները եւ առաջարկները, որոնք հիմնականում ընդունվել են հեղինակների կողմից:
Արտակ Զաքարյանն ասաց, որ նիստերին ադրբեջանական պատվիրակության կողմից հնչել են հակահայկական հայտարարություններ, որոնց հայկական պատվիրակությունը տվել է հիմնավորված պատասխաններ:
Պատվիրակության անդամները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին:
Նմանատիպ նյութեր
1141 դիտում
19:03 10-11-2014
Խորհրդարանական «Եվրանեսթ» վեհաժողովում անդրադարձել են նիստերի աշխատանքների արդյունքներին
898 դիտում
18:58 04-12-2023
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի դահլիճների պաշտոնական բացման արարողությունը
5096 դիտում
15:12 20-06-2019
Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
880 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
20980 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1153 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու