Վանաձորի թիվ 25 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հետաքրքրաշարժ բնագիտություն» խորագրով միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` դեկտեմբերի 4-ին, Վանաձորի թիվ 25 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հետաքրքրաշարժ բնագիտություն» խորագրով միջոցառում: Միջոցառումը կազմակերպել էր բնագիտական մեթոդ-միավորման նախագահ Մելանյա Ղազարյանը:
Դպրոցի տնօրեն Անահիտ Ղազումյանի գլխավորությամբ միջոցառմանը ներկա էին տնօրենի` մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Սուսաննա Մատինյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Վարդան Խառատյանը:
Միջոցառմանը մասնակցում էին 9-րդ դասարանի աշակերտներ: Այն համեմված էր բազմաթիվ հետաքրքիր բնագիտական փորձերով և դպրոցի սան Լիլիթ Հակոբյանի երաժշտական համարով:
Միջոցառման ավարտին հաղթող թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ 9 Բ դասարանի թիմը՝ դասղեկ Անահիտ Սաքանյանի գլխավորությամբ, արժանացավ «Ամենահետաքրքիր թիմ» մրցանակին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի