Ռուսաստանում ավտովթարի հետեւանքով 3 կով է սատկել
ՌԴ Յարոսլավսկի շրջանում կովեր տեղափոխող բեռնատար է շրջվել, ինչի հետեւանքով 3 եղջերավոր է սատկել: «Մազ» մակնիշի բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետեւանքով այն շրջվել է: Թափքում 30 կով է եղել, որոնցից երեքը վնասվածքներ են ստացել: Անասնաբույժի խորհրդով՝ նրանց հարկադիր սպանդի են ենթարկել:
57-ամյա վարորդը եւս վնասվածքներ է ստացել եւ հոսպիտալացվել: Իրավապահները քննում են կատարվածի հանգամանքները: