211652_close_icon

Հանդիպել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարները

views-count1076 դիտում article-date 21:14 20-03-2015
Մարտի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին: Զրուցակիցները քննարկեցին վերջին շրջանում Արցախ - Ադրբեջան շփման գծում իրավիճակի կտրուկ սրման պատճառ հանդիսացած հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները: Հայաստանի և Արցախի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ։ Նախարարները համակարծիք էին, որ Ադրբեջանի սադրանքները բանակցային գործընթացը խափանելու նպատակ են հետապնդում։ Անդրադարձ արվեց ՀՀ ու ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցության հարցերին։

Նմանատիպ նյութեր