745 դիտում
19:22 23-10-2014
Հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները
Հոկտեմբերի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալաբանդյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Երևան ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ասաց, «Ուրախ եմ Երևանում ողջունել հին բարեկամի, որի հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Վերջին մեր հանդիպումը հունիս ամսին էր՝ Բեռլին իմ այցելության ընթացքում: Մեր հանդիպումների շարքը սկսել ենք դեռ 2008թ. հունիսին։ Հայ-գերմանական հարաբերությունները վերջին երկու տասնամյակի ընթացքում շարունակական զարգացում են ապրել։ Եվ առանձնահատուկ գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ դրանք նոր դինամիկա են ստացել վերջին տարիների ընթացքում, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և փոխայցելություններով»։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդուելության համար` նախարար Շտայնմայերը նշեց, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի համակողմանի համագործակցության ընդլայնումը և ինքը հենց այդ ուղերձով է ժամանել Երևան։
Նախարարները հանգամանալից քննարկեցին տարբեր ոլորտներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող գործընկերության հեռանկարները, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի վերաբերյալ։
Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների միջև ձևավորված քաղաքական կանոնավոր երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտը, միջխորհրդարանական համագործակցությունը, առևտրատնտեսական, մշակութային, գիտա-կրթական, ռազմական կապերը, ապակենտրոնացված փոխգործակցությունը շարունակաբար զարգացել և ամրապնդվել են:
Երկկողմ առևտրատնտեսական կապերի քննարկման ժամանակ նախարարները համակարծիք էին, որ այս հարցում մեծ նպաստ են բերում հայ-գերմանական գործարար համաժողովները, որոնք պարբերանար կազմակերվում են մեր երկրների գործարար համայնքների միջև: Այս առումով կարևորվեց հոկտեմբերի 13-ին Երևանում անցկացված հայ-գերմանական գործարար հանդիպումը` գերմանացի գործարարների տարածաշրջանային տնտեսական առաքելության շրջանակներում:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, դրանց իրավական նոր հիմք ստեղծելուն ուղղված աշխատաքներին։
Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ներկացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ մինիսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը:
Նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ թեմաների՝ ուկրաինական ճգնաժամի, Սիրիայում, Իրաքում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ, անդրադարձան իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին:
Հանդիպումից հետո նախարարներն հանդես եկան համատեղ մամլո ասուլիոսվ։
Նմանատիպ նյութեր
1763 դիտում
17:19 09-03-2014
Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայում առաջացած իրավիճակը
1131 դիտում
21:05 31-03-2014
Հայաստանի և Բելգիայի արտգործնախարարները հանդիպել են
996 դիտում
17:11 24-05-2014
Երևանում հանդիպել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարները
Այս բաժնից
661 դիտում
18:32 26-11-2024
Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ
553 դիտում
18:20 26-11-2024
Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ
538 դիտում
18:07 26-11-2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ