1227 դիտում
21:05 31-03-2014
Հայաստանի և Բելգիայի արտգործնախարարները հանդիպել են
Մարտի 31-ին աշխատանքային այցելությամբ Բրյուսել ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսի հետ:
Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովի մասնակցության հրավերն ընդունելու համար՝ ընգծելով այդ միջոցառմանը Հայաստանի մասնակցության կարևորությունը։
Հայաստանի և Բելգիայի արտգործնախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձան երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առավել ակտիվացման ուղիներին:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ։
Նախարարների ուշադրության կենտրոնում էին միջազգային օրակարգի հարցերը՝ ուկրաինական ճգնաժամը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները, Սիրիայում վատթարացող հումանիտար իրավիճակը։
Էդվարդ Նալբանդյանը՝ բելգիացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը:
Նմանատիպ նյութեր
4006 դիտում
21:43 22-03-2016
Դուբայում Բուրջ Խալիֆի աշտարակը լուսավորվել է Բելգիայի դրոշի գույներով` ի նշան Բելգիայի հետ համերաշխության
1023 դիտում
17:11 24-05-2014
Երևանում հանդիպել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարները
781 դիտում
19:22 23-10-2014
Հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները
Այս բաժնից
1048 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1402 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1213 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան