211652_close_icon
views-count935 դիտում article-date 22:38 20-03-2015

Ֆիլմի ցուցադրություն Օտտավայում

Մարտի 18-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Կանադայում ՀՀ դեսպանությունն Օտտավայում կազմակերպել էր աշխարհահռչակ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրությունը: Կանադայի գրադարան-արխիվի «Աուդիտորիում» սրահում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցում էին կանադական կառավարության, դիվանագիտական կորպուսի, հասարակական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ: Իրենց ներկայությամբ երեկոն պատվեցին ֆիլմի ռեժիսոր Ատոմ Էգոյանը և դերասանուհի Արսինե Խանջյանը: Երեկոն ողջույնի խոսքով բացեց Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին և առաջիկայում նախատեսվելիք միջոցառումներին: Ֆիլմի ավարտին խոսքով հանդես եկավ կանադական ֆիլմարվեստի ինստիտուտի տնօրեն, հայտնի կինոքննադատ Թոմ ՄքՍորլին, ով խոսեց ֆիլմի մասին, ներկայացրեց դրա կողմից փոխանցվող գաղափարը: Արսինե Խանջյանը անդրադարձավ Թուրքիայի` Հայոց ցեղասպանությանն առերեսվելու հրամայականին, իսկ Ատոմ Էգոյանը ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը: Էգոյանն ու Խանջյանն այնուհետև պատասխանեցին ներկաների հարցերին:

Նմանատիպ նյութեր