Էրդողանին գաղտնալսած մարդիկ կարող են ցմահ ազատազրկվել
                        Թուրքիայի Գյոլբաշի քաղաքի դատախազությունը, որը հետաքննում է թուրքական կառավարության անդամներին գաղտնալսելու գործը, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ցմահ ազատազրկում է պահանջել գործող անցնող 28 մեղադրյալների համար:
Գործի քննությունն ավարտվել է և մեղադրականն ուղարկվել Անկարայի դատախազություն, որտեղից այն կփոխանցվի դատարանին: 
Մեղադրյալների աթոռներին են հայտնվել նաև TUBITAK գիտական-տեխնոլոգիական հետազոտական կենտրոնի և Թուրքիայի հեռահաղորդակցության վարչության ղեկավարները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

