14190 դիտում
15:48 20-03-2015
Վիրավորված զինծառայողներից 19-ամյա Ժիրայրն էլ է սպորտսմեն. բանակ գնալուց առաջ ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ
Երկրի պաշտպանության ժամանակ հակառակորդին հետ շպրտելու ժամանակ վիրավորված զինծառայողներից մեկն էլ 19-ամյա Ժիրայր Նալբանդյանն է, ով մինչեւ բանակ գնալը ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարբի դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ բարեբախտաբար վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Նա վիրավորում է ստացել ոտքի եւ որովայնի շրջանում: Նրանք ընտանիքում 3 եղբայր են: Ժիրայրը մեծն է, մյուս եղբայրն առաջիկայում կմեկնի ծառայության, իսկ փոքրը դպրոցական է: «Հիմա բոլորս աղոթում ենք մյուս վիրավորների եւ սահմանում կանգնած մյուս զինծառայողների համար»,- ավելացրեց դպրոցի տնօրենը:
Դրանից առաջ հայտնել էինք, որ գլխի շրջանում ծանր վիրավորում ստացած մյուս զինծառայողը 20-ամյա Սամվել Հակոբյանն է: Ծնողները, հարազատները եւ համագյուղացիները լուրն իմանալուն պես մեկնել են Արցախ եւ սպասում են՝ եղանակը բարելավվի, որ Սամվելին ուղղաթիռով տեղափոխեն Երեւան: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Արեւաբույրի գյուղապետ Մարտին Ավետիսյանը:
Նա նշել էր, որ Սամվելը սպորտսմեն է, մինչեւ ծառայության մեկնելը զբաղվել է քիքբոքսինգով ու հաջողություններ ունեցել մարզաձեւում, ինչպես նաև հույս հայտնել, որ այս ծանր փուլն էլ կհաղթահարի: Սամվելն իրենից փոքր մեկ եղբայր էլ ունի, որը եւս ծառայում է հայոց բանակում եւ եւս մեկ քույր:
Մինչ այդ հայտնել էինք, որ երեկ՝ մարտի 19-ին, լարված իրավիճակ է եղել ԼՂՀ-ի և Ադրբեջանի սահմանին և հայկական կողմը ունի զոհեր: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից էլ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնել էին, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը(1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողներից 4-ը հոսպիտալացվել են, նրանցից 3-ը ժամկետային զինծառայողներ են, իսկ 1-ը՝ սպա: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա նշել էր, որ 2 զինծառայողների վիճակը ծայրահեղ ծանր է, և այս պահին նրանք տեղափոխման ենթակա չեն, իսկ մյուս 2-ին, որոնց վիճակը ծանր կայուն է գնահատվում, կտեղափոխեն Երեւան:
Նմանատիպ նյութեր
7495 դիտում
19:36 15-04-2015
Չինացի զինվորը բանակ գնալուց առաջ կնոջ համար 1 տարվա կերակուր է պատրաստել. ֆոտոշարք
Այս բաժնից
589 դիտում
17:23 29-11-2024
Պուտինը կեղծում է․ Երևանը 44-օրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել. «Փաստերի ստուգման հարթակ»
451 դիտում
15:56 29-11-2024
ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար