Մարտի 19-ին, ժամը 20.30-ին, Վերին Դվին գյուղի մի բնակիչ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ գյուղի դաշտում հողը վարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում համագյուղացի Յակով Պ.-ն ձեռքերով հարվածել է իրեն և պատճառել վնասվածքներ:
Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Յակով Պ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]