211652_close_icon
views-count1090 դիտում article-date 14:15 20-03-2015

Գյումրիում դպրոցականին կողոպտողը հայտնաբերվել և ձերբակալվել է

Մարտի 18-ին, ժամը 21.30-ին, մի քաղաքացուհուց ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց շենքի շքամուտքի դիմաց անհայտ անձը որդու (1-ին դասարանի աշակերտ) ձեռքից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը և դիմել փախուստի: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` մարտի 19-ին պարզվել է, որ կողոպուտը կատարել է 1991 թ. ծնված, նախկինում դատված Վահագն Խ.-ն: Հափշտակվածն առգրավված է: Վահագն Խ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր