Վլադիմիր Պուտինը դպրոցականին շան ձագ է նվիրել
                        ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տոբոլսկում լաբրադորի ձագ է նվիրել աշակերտուհի Կատյա Շեվելեվային:  
Նոյեմբերին աղջիկը նամակ էր հղել նախագահին` գրելով, որ գերազանց է սովորում եւ երազում է լաբրադոր ունենալ: Սկզբում երեխան ցանկացել է նամակն ուղարկել Ձմեռ պապին: Բայց քանի որ վերջինս, նրա խոսքով, գոյություն չունի, նամակը հասել է Պուտինին: 
Նախագահն էլ հանդիսավոր արարողության ժամանակ աշակերտուհուն նվիրել է մաքրացեղ լաբրադորի երեք ամսական ձագ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

