Ռուս խորհրդարանականները ծաղկեպսակներ կխոնարհեն Ավետիսյանների ընտանիքի շիրիմին
Մարտի 28-ին ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով և Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովները համատեղ նիստ կանցկացնեն: Այս մասին հայտնել է ՌԴ հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
Օրակարգում կլինեն եվրասիական ինտեգրման, միգրացիայի և Հայոց ցեղասպանության հարցերը:
Բացի այդ, ռուսական պատվիրակությունը կայցելի Գյումրի և ծաղկեպսակ կխոնարհի Ավետիսյանների ընտանիքի շիրիմներին:
Սկուցկին նշել է նաև, որ ծրագրվում է անցկացնել Գյումրիի գործով հետաքննության ընթացքին հետևող համատեղ հանձնաժողովի նիստ: Ռուսական պատվիրակությունը լգխավորի Օլեգ Լեբեդևը: