6727 դիտում
11:24 02-02-2016
Ռուս զինծառայողի ահաբեկումից գյումրեցի Երանոսյանները չեն կարողանում ուշքի գալ. նրանք մինչեւ հիմա վախենում են Ավետիսյանների ընտանիքի ողբերգության կրկնությունից
Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարանում բնակվող Երանոսյանները դեռ չեն կարողանում սթրեսից դուրս գալ ռուս զինծառայողի ահաբեկումից հետո: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրանց հարեւանները:
Երբ նա ուժեղ թակելով դուսռը՝ պահանջել է բացել՝ բղավելով «ատկրոյ, ատկրոյ, Երանոսյաններին ոչինչ չի մնացել, քան վախենալ Ավետիսյանների ընտանիքի ողբերգական պատմության կրկնությունից:
Երանոսյանները, բարեբախտաբար, դուռը չեն բացել, չնայած, որ ռուս զինծառայողը մոտ 30 րոպե նման պահանջով թակել է դուռը, այն էլ՝ գիշերը 24.00-ից: Բարեբախտաբար, նրանք կենտրոնացել են եւ ոստիկանություն դիմել:
Նշենք, որ Երանոսյանների ընտանիքում էլ փոքրիկներ կան: Հատկապես նրանց տատիկն ու մայրը չեն կարողանում վախը հաղթահարել: «Ճիշտ է, փառք ենք տալիս, որ պատմությունը չկրկնվեց, բայց մինչեւ հիմա այդ պատմության կրկնության վախը մնացել է նրանց մեջ: Ինչո՞ւ պետք է նման բան լիներ: Ի՞նչ է նշանակում վախենալ զինծառայողից ու սեփական տանը չկարողանալ հանգիստ քնել՝ ո՛չ սեփական, ո՛չ էլ բազմաբնակարանային»,-ավելացրեցին հարեւանները:
Նմանատիպ նյութեր
4723 դիտում
15:17 12-06-2018
Զինեդին Զիդան. Որոշել եմ դադար վերցնել, մի փոքր ուշքի գալ
Այս բաժնից
1870 դիտում
23:45 31-12-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը
2485 դիտում
23:30 31-12-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա մաղթանքը
1237 դիտում
23:11 31-12-2024
Վստահ եմ, որ շարունակում ես ապրել ուժեղ ու բարեկեցիկ հայրենիք ունենալու նպատակներով․ Մեսրոպ Առաքելյան