Հունաստանը գումար չի ստանա, մինչև բարեփոխումներ չիրականացնի. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հունաստանը կարող է ԵՄ-ի ֆինանսական աջակցության հույսն ունենալ միայն այն դեպքում, երբ այդ երկրում մի շարք բարեփոխումներ իրականացվեն:
«Ելակետը մնում է փետրվարի 20-ին ստորագրված համաձայնագիրը: Մենք ոչինչ չենք փոխել, սակայն վերջին շաբաթվա ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվել նաև Հունաստանում»,-ասել է Մերկելը:
Իր հերթին Ցիպրասը հայտարարել է, որ Հունաստանը պարտավոր չէ հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնել և իր առջև դնում է իր սեփական կառուցողական բարեփոխումները, որոնք նա ուզում է իրականացնել: