Իրանը վտանգ է ներկայացնում ոչ միայն Իսրայելի համար. Մերկել
Գերմանիայի կառավարությունը Իրանին համարում է պոտենցիալ սպառնալիք, գրում է The Jerusalem Post-ը:
Երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Իրանն իր ատոմային զենքի ծրագրով համարվում է սպառնալիք Իսրայելի և Եվրոպայի երկրների համար:
Կանցլերը նաև ավելացրել է, որ Գերմանիայի ներկայացուցիչներն անցկացնում են միջազգային բանակցություններ Իրանի պատվիրակության հետ` Թեհրանի գործունեության մասին ատոմային զենքի առնչությամբ: