211652_close_icon

Օբաման սպառնացել է Նեթանյահուին

views-count1569 դիտում article-date 12:18 20-03-2015
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցում իր դժգոհությունն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ ասելով, որ Վաշինգտոնը կարող է վերանայել մերձավորևարևելյան իր դաշնակցի հանդեպ իր վերաբերմունքը: Reuters-ի փոխանցմամբ՝ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Նեթանյահուն հայտարարել էր, որ թույլ չի տա Պաղեստինի անկախ պետության ստեղծումը: Ավելի ուշ NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Իսրայելի վարչապետը մեղմել էր իր դիրքորոշումը և ասել, որ հանդես է գալիս հօգուտ երկու պետությունների խաղաղ գոյության, սակայն հավելել, որ դրա համար որոշ պայմաններ ու հանգամանքներ պետք է փոփոխության ենթարկվեն:

Նմանատիպ նյութեր