Ամերիկյան հատուկ ծառայությունները շարունակել են գաղտնալսել Նեթանյահուին. WSJ
Ամերիկյան The Wall Street Journal թերթը գրում է, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները շարունակել են որոշ ժամանակ գատնալսել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, չնայած նրան, որ Սպիտակ Տունը խոստացել էր դադարեցնել գաղտնալսումները:
Թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն այդ քայլին է գնացել, քանի որ մտավախություն է ունեցել Իրանի միջուկային գործարքի ֆոնին հնարավոր հակազդեցությունից:
Ըստ տեղեկությունների՝ Իսրայելն ինքն է լրտեսել միջազգային գերտերությունների ու Թեհրանի միջև Եվրոպայում ընթացող բանակցություններին: