211652_close_icon
views-count1070 դիտում article-date 10:23 16-03-2015

Նեթանյահուին առաջիկա ընտրություններում պարտություն է սպասվում. The Guardian

Բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականը հոդված է հրապարակել «Դիտորդների հայացքը՝ Իսրայելից» խորագրով, որը բնութագրում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին որպես «բազեի դիրքորոշում և անզիջում հռետորաբանություն ունեցող քաղաքական գործիչ», ինչի պատճառով Իսրայելի շատ դաշնակիցներ հեռանում են նրանից, իսկ Սպիտակ Տան բարձրաստիճան պաշտոնյաններից մեկը Նեթանյահուին պահվածքն անվանել է «փլուզիչ՝ երկկողմ հարաբերություններում»: Պարբերականի կարծիքով՝ դրա հետևանքով Նեթանյահուն կարող է պարտություն կրել Իսրայելում կայանալիք ընտրություններում, սակայն դա տեղի կունենա ոչ թե նրա հռետորաբանության, այլ Իսրայելի էկոնոմիկայում նրա որդեգրած սխալ դիրքորոշման պատճառով: Թերթը ընդգծում է, որ Նեթանյահուն ամեն ինչ արեց, որպեսզի ընտրություններում մարդիկ մտածեն միմիայն ազգային անվտանգության մասին, սակայն հասարակական հարցումները ցույց են տալիս, որ հարցվածների մեծ մասը ամեն ինչից վեր դասում են երկրի սոցիալական խնդիրները:

Նմանատիպ նյութեր