«Քաղաքացիական պայմանագիր»՝ նոր կուսակցություն Հայաստանում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը երեկ հաղորդագրություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնվող խումբ ստեղծելու մասին։ Նշվում է նաև, որ մշակվել են « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերը, իսկ առաջիկայում կհրավիրվի նոր ստեղծվելիք կուսակցության հիմնադիր համագումար։ Հաղորդագրությունում չի նշվում, թե համագումարը կոնկրետ երբ է նախատեսվում հրավիրվել։
Նոր ստեղծվելիք կուսակցության համագումարը լավագույն դեպքում կարող է տեղի ունենալ մայիսի երկրորդ կեսից ոչ շուտ։ Այնպես որ, մայիսին հայաստանյան կուսակցություններին կավենալանա ևս մեկը. մնում է տեսնենք՝ ինչ նոր ձեռագրով աչքի կընկնեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: