Թիվ 51 հիմնական դպրոցում ցուցահանդես է բացվել. լուսանկարներ
Արարատյան հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանը մասնակցեց Վ. Պետրոսյանի անվ. թիվ 51 հիմնական դպրոցում կազմակերպված ցուցահանդեսին:
Տեր հայրը ողջունեց ներկաներին, նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը: Աշակերտներին ինքնատիպ աշխատանքների համար գնահատանքի խոսքեր ուղղելով՝ Տ. Բաբկենը մասնավորապես ասաց. «Այն բոլոր աշխատանքները, որոնց մեջ կա նվիրումի և սրբության ձգտում, ուժ և կարողություն են տալիս մեզ, որպեսզի գեղեցիկի և արվեստի մեջ կարողանանք հաղթել»: Տեր հայրն իր խոսքն ավարտեց ս. Աստվածածնին նվիրված բարեխոսության աղոթքով:
Աշակերտներն իրենց ցուցահանդեսը նվիրել էին կանանց միամսյակին, հայտնում է
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: