3289 դիտում
21:54 14-03-2014
Նորք-Մարաշ համայնքի թիվ 157 հիմնական դպրոցում բացվել է առաջին համակարգչային դասարանը
Մարտի 14-ին Նորք-Մարաշ համայնքի թիվ 157 հիմնական դպրոցում Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և դպրոցի տնօրեն Նարինե Միրզոյանը հանդիսավոր բացեցին «Յուքոմ» ընկերության կողմից վերանորոգված և կահավորված համակարգչային դասարանը:
Սա Յուքոմ ընկերության կողմից վերանորոգված և վերազինված թվով ութերորդ համակարգչային դասարանն է Երևան քաղաքում:
Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի միջև կնքված «Համաձայնության հուշագրի» համաձայն՝ Ucom ընկերությունը պատրաստակամություն է հայտնել վերանորոգել Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում գործող 15 երևանյան դպրոցների համակարգչային սենյակները: Հենց այս հուշագրի շրջանակներում էլ իրականացվել է վերանորոգումը:
Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը իր խոսքում նշեց, որ համակարգչային դասարանի վերանորոգումն ու կահավորումը իրականացվել է գլխավորապես այն նպատակով, որ աշակերտներին հնարավորություն տրվի ստացած գիտելիքների միջոցով նպաստել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին: «Հուսով եմ, որ դպրոցի ուսուցիչները ճիշտ կուղղորդեն երեխաներին՝ համակարգչային դասարանն ինքնազարգացման և հայրենիքի առաջխաղացման նպատակով օգտագործելու համար», - նշեց Հայկ Եսայանը:
Նմանատիպ նյութեր
1976 դիտում
15:40 14-03-2014
Երևանի թիվ 157 դպրոցում բացվեց Ucom-ի կողմից վերանորոգված առաջին համակարգչային դասարանը
3004 դիտում
16:12 13-03-2014
Տեղի կունենա Երևանի թիվ 157 հիմնական դպրոցի՝ Ucom ընկերության կողմից վերանորոգված դասարանի բացումը
Այս բաժնից
610 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
862 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին