2298 դիտում
16:29 19-03-2015
Դեր Զորով անցած հարսանեկան լուսանկար՝ «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագծից
Յոզղաթցի Կղեմես և Ռեբեկա Քյուրքչյանների հարսանեկան լուսանկարն է (Յոզղաթ, 1910 թ.): Սա Քյուրքչյան ընտանիքից մնացած միակ լուսանկար - մասունքն է: Լուսանկարը ժամանակի ընթացքում մեջտեղից պատռվել է, այնուհետև ամրացվել կպչաժապավենով: Դարձերեսի ձեռագիր տեքստում ներկայացվում է ընտանիքի ճակատագիրը և լուսանկարը փրկելու պատմությունը:
1915 թվականին` «Տեղահանության մասին» օրենքի ընդունումից հետո, սկսվեց արևմտահայերի զանգվածային բռնագաղթը, որն ուղեկցվեց խաղաղ բնակչության հանդեպ կիրառված աննախադեպ բռնություններով: Հայերին ստիպում էին ուրանալ իրենց կրոնը: Սկսվեցին զանգվածային տեղահանություններ դեպի Միջագետքի անապատներ` Դեր Զոր, Ռաս ուլ-Այն, Մեսքենե և այլ բնակավայրեր, որոնց կից ստեղծվեցին գաղթակայաններ:
1915 թվականին Կղեմես Քյուրքչյանը Յոզղաթից տեղահանվեց և քշվեց Դեր Զոր:
Ամուսնու ձերբակալվելուց և սպանվելուց հետո նրա կինը` Ռեբեկան, փախուստի է դիմել և մազապուրծ փրկվել Յոզղաթի սարսափելի կոտորածներից: Ամուսնուց մնացած միակ հիշատակը, որ կինը կարողացել է վերցնել իր հետ բռնագաղթի ժամանակ, հարսանեկան այս լուսանկարն է: Ռեբեկան այն ծալել և թաքցրել էր իր մոտ` այդկերպ փրկելով ընտանիքից մնացած թանկ մասունքը:
«Ես տեսա, թե բարբարոս ամբոխն ինչպիսի խոշտանգումների էր ենթարկում դեռևս հոգեվարքի ցնցումների մեջ գտնվող մարդկանց մարմինները. ոտքից էին ձգում, ձեռքից, և որպեսզի զվարճացնեին մուսուլման ամբոխին, ոստիկաններն ու ժանդարմները ատրճանակներով կրակում էին աննկարագրելի այլանդակված դիակների վրա: Այնուհետև ամբոխը նետվեց դեպի գերմանական հիվանդանոց՝ գոռալով. «Յաշասըն Ալմանիա» (կեցցե՛Գերմանիան):
Մուսուլմաններն անվերջ կրկնում էին, թե հենց Գերմանիան է մեղավոր, որ իրենք այսպես են վարվում հայերի հետ»:
Կիլիկիայի կոտորածների գերմանացի ականատեսի ուղեգրությունից
[url=http://www.genocide-museum.am/arm/19.03.2015-100photos.php]Աղբյուրը[/url]՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածու
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից
Նմանատիպ նյութեր
2525 դիտում
13:41 20-02-2015
Լուսանկարվելով մահվան հետ. «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ գրքից
2008 դիտում
14:56 10-02-2015
Էրզրումի հայերի բռնագաղթը՝ «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» գրքից
Այս բաժնից
580 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
886 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1903 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է