1301 դիտում
16:05 19-03-2015
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանն այցելել է Հրազդանի հաշմանդամ երեխաների խնամքի կենտրոն
ՀՀ Կոտայքի մարզպետարանում Ա. Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Ռիչարդ Միլսին:
Կոտայքի մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ու Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են ճանաչողական և համագործակցային բնույթի երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն իր խոսքում անդրադարձել է մարզի ընդհանուր նկարագրին, մարզի զարգացման հեռանկարային ծրագրին, մարզի զբոսաշրջային ոլորտի առանձնահատկություններին և սոցիալ-տնտեսական գործընթացների որոշակի հատվածների, ինչպես նաև ջրային ռեսուրսների համապարփակ կառավարմանը:
ԱՄՆ դեսպանն ու Կոտայքի մարզպետը մտքեր են փոխանակել հետագա հնարավոր համագործակցության, ինչպես նաև երկուստեք ծրագրերի իրականացման և փոխգործակցության այլ ասպեկտների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է նաև Հրազդան քաղաքում գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի կենտրոն, որը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից:
Նմանատիպ նյութեր
1402 դիտում
17:12 05-08-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների խնամքի կենտրոն
1047 դիտում
13:14 01-12-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանն այցելել են Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն
Այս բաժնից
799 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին
790 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
610 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ