Բուրգասում ռուս կինը 3-ամյա դստեր հետ նետվել է 5-րդ հարկից
Բուլղարիայի Բուրգաս քաղաքում բնակվող 33-ամյա ռուս կինը 3-ամյա դստեր հետ նետվել է 5-րդ հարկից: Կինը մահացել է, իսկ երեխան ծայրահեղ ծանր վիճակում է:
Վառնայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանում հաստատել են տեղեկությունը: Կատարվում է հետաքննություն: