Նավթի գինը շարունակում է ընկնել
Նավթի համաշխարհային գները շարունակում են իջնել: Այդ են վկայում լոնդոնյան և նյույորքյան առևտրի բորսաներում գրանցված տվյալները:
Այսպես, Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE բորսայում նվազել է 1,74%-ով և կազմել 45,91 դոլար՝ 1 բարելի դիմաց:
Ինչ վերաբերում է WTI թեթև նավթին, ապա Նյու Յորքի NYMEX բորսայում նրա գինը նվազել է 1,95%-ով և կազմել 43,79 դոլար՝ 1 բարելի դիմաց: